Հայաստանին հրավիրում են դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից մեկը![]() 11 սեպտեմբերի 2013 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հուսով է, որ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից մեկը: Նոր միության ստեղծման համար մասնակից երկրները կօգտագործեն ԵՄ փորձը: Այդ մասին հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Նա նշել է, որ այսօր Հայաստանն արդեն որոշել է միանալ Մաքսային միությանը, ուստի պետք է աշխատել ինտեգրման վրա : «Ես այսպես կասեի. մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի միասին դառնանք Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներիը, սակայն դա շատ հավակնոտ խնդիր է»,-ասել է Սլեպնյովը: Անդրեյ Սլեպնյովն ասել է, որ Մաքսային միությանը միանալու համար Հայաստանը պետք է ներդաշնակեցնի ազգային օրենսդրությունը ՄՄ հետ: «Դա կարգավորման, տեխնիկական, արտաքին առևտրային կարգավորման ոլորտի խնդիրների մեծ ծավալ է: Ակնհայտ է, որ այդպիսի հարցերը մեծ ու ակտիվ աշխատանք են պահանջում: Սակայն, այնուամենայնիվ, մենք ուենք, օրինակ, նույն Եվրամիության օրինակը, որն այդ խնդիրները լուծում է»,-ասել է նա: Իսկ արդեն սեպտեմբերի 25-ին նախագահների մակարդակով կայանալիք Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հնարավոր կլիներ զեկույց նախապատրաստել ՄՄ-ին Հայաստանի անդամակացության հնարավորության մասին: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Photo - cargonavigator.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |