Բենգազիում ՍՄՆ դեսպանի սպանության տարելիցը «նշել են» Լիբիայի ԱԳՆ շենքը պայթեցնելով![]() 11 սեպտեմբերի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի հուժկու պայթյուն է որոտացել Լիբիայի ԱԳՆ շենքի մոտ Բենգազի քաղաքում՝ շինությանը լուրջ վնաս է հասցվել, հայտնում է Al Arabiya-ն ականատեսների վրա հղումով: Զոհերի ու տուժածների քանակի մասին տեղեկություններ դեռ չկան: Պատահարի վայրը շրջապատված է զինծառայողներով: Ըստ նախնական տվյալների, պայթուցիկ սարքը գտնվում էր նախարարության մոտ կայանած ավտոմեքենայում: AFP լուսանկարիչը հայտնել է, որ շենքի զգալի մասը փլուզվել է: Բացի այդ, պայթյունից տուժել է նաև հարևանությամբ գտնվող ԿԲ գրասենյակը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման տարելիցի օրը, որի արդյունքում զոհվեց ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և առաքելության ևս 3 աշխատակիցներ: Ըստ տեղի վերլուծաբանների, այդ գրոհը կարող էր «նվիրված լինել» նաև 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններին: Բենգազին, որը համարվում է «լիբիական հեղափոխության օրրանը», այսօր դարձել է մի վայր, որտեղ տեղակայված են ծայրահեղական զինյալները: Նրանց մի մասը անմիջական կապի մեջ է «Ալ Քայիդայի» հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 2012թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման արդյունքում սպանվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսն ու երեք այլ դիվանագետներ: Ըստ սկզբնական վարկածի, հյուպատոսության վրա հարձակման պատճառը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունն էր էկրաններին, որտեղ իսլամն ու Մուհամմեդ մարգարեն խիստ քննադատության են ենթարկվում: Սակայն հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ ակցիան ոչ մի կապ չունի տեսահոլովակի հետ ու նախապես էր պլանավորված՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի տարելիցի կապակցությամբ: 2012թ. հոկտեմբերի 25-ին Եգիպտոսի իշխանությունները հայտնեցին, որ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությանը մեղսակից անձնավորությունը: Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման հրահրման մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման է դատարապրտվել «Անսար ալ Շարիա» ծայրահեղական իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբու Այուբը: Photo: Newsru.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |