Ըստ ՄԱԿ փորձագետների, իրավիճակը Սիրիայում փակուղային է, բայց պետք է խուսափել ռազմական միջամտությունից11 սեպտեմբերի 2013 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող ՄԱԿ հանձնաժողովը հրապարակել է 49-էջանոց զեկույցը 2013թ. մայիսի 15-ից` հուլիսի 15-ի իրադարձությունների վերլուծությամբ: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ռազմական հանցագործություններ Սիրիայում կատարում են երկու կողմերը, հայտնում է Reuters-ը: Զեկույցում նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, պետք է դատվեն: Հայտարարության հեղինակները կառավարական ուժերի վրա են բարդել «քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ հարձակումների, սպանությունների, խոշտանգումների, բռնաբարությունների ու առևանգումների համար» պատասխանատվությունը, հայտնում է ITAR-TASS-ը: Ընդդիմադիրները նույնպես «մահապատիժներ են իրականացրել առանց պատշաճ դատավարության, կտտանքների ենթարկել մարդկանց, պատանդ վերցրել, հարվածներ հասցրել պահպանվող օբյեկտներին»: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ «հակակառավարական ու քրդական զինված խմբավորումները ներգրավում են երեխաներին զինված գործողություններում»: Ըստ ՄԱԿ փորձագետների, իրավիճակը Սիրիայում փակուղային է, բայց պետք է խուսափել ռազմական միջամտությունից, հայտնում է RIA Novotsi-ն: Ինչպես ասվում է փաստաթղթում, «դա կհանգեցնի ռազմական գործողությունների թեժացմանը…ռազմաճակատում»: Ըստ հանձնաժողովի անդամների, դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը «Ժնևի կոմյունիկեի սկզբունքների վրա հիմնված քաղաքական լուծումն է»: Մինչդեռ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին է փոխանցել սիրիացի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը: Մինչ այդ Ռուսաստանն առաջարկել էր Սիրիային քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության տակ: Սիրիան համաձայնվել էր: Քիմիական զենքի հանդեպ հսկողություն հաստատելու նախաձեռնությունը ռազմական միջամտության մասին հարցը հետին պլան է մղել: Դա խոստովանել են Սպիտակ տանը, գրում է Reuters-ը: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք նաև կարծում են, որ այժմ հայտնվել է խնդիր դիվանագիտական ճնապարհով լուծելու հնարավորություն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմական գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել էր Օբաման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել էր ԱՄՆ նախագահը: «Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ ծավալի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել էր Օբաման: Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել էր, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը: ԱՄՆ նախագահը նաև դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել էր, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ: Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Մինչ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |