Վարդան Օսկանյանը կայցելի ԱՄՆ, Ռուսաստան եւ Սիրիա23 մարտի 2006 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-31-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում, որի շրջանակներում հանդիպումներ կունենա ԱՄՆ վարչակազմի եւ ՄԱԿ-ի ղեկավարության հատ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունը: Մարտի 27-ին Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ կմասնակցի Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրման արարողությանը: Նույն օրը նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանի հետ:Մարտի 27-ին Վ. Օսկանյանը ելույթ կունենա Ամերիկայի Հայկական Համագումարի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Հայաստանյաց Եկեղցվո Արեւելյան թեմի համատեղ կազմակերպությամբ հայկական հարցերին նվիրված համաժողովում, ինչպես նաեւ այդ եւ նախորդ օրը հանդիպումներ կունենա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 28-ին նախատեսվում է Վ. Օսկանյանի մամուլի ասուլիսը Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում: Մարտի 30-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Նյու-Յորքում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Քեմալ Դերվիշի, ինչպես նաեւ Գլխավոր ասամբլեայի նախագահ Յան Էլիասոնի հետ: Մարտի 31-ին նախատեսված է Վ. Օսկանյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի հետ: Նույն օրը նախարար Օսկանյանը «Պետականության կառուցումը Կովկասում» խորագրով ելույթ կունենա Կոլումբիայի համալսարանում: Ապրիլի 6-7-ին նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Մոսկվա, ուր նշանակված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Ապրիլի 7-9-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այցով գտնվելու է Սիրիայում, ուր նախատեսված են հանդիպումներ նախագահ Բաշար Ասադի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալլիմի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |