Եվրոն դրական միտում է արձանագրում ԵԿԲ ղեկավարի ելույթի շեմին![]() 11 սեպտեմբերի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Որքան մոտենում է ԱՄՆ Ռեզերվային դաշնային ծառայությունը (ՌԴԾ) նիստը, նվիրված տոկոսադրույքներին ու խթանման միջոցների ծավալների կրճատմանը, այնքան ուշադիր են շուկայի մասնակիցները հետևում մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումներին: Մանրածախ վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում շարունակում են աճը՝ սեպտեմբերի առաջին շաբաթում աճը կազմել է +4,6% տարեկան կտրվածքով, ինչը հաստատում է որ երկրի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք ՌԴԾ-ն վերականգնման այս տեմպերը կայուն միտում կհամարի և կգնա արդյոք խթանման ծրագրի կրճատմանը: Վաղվա օրը կարող է հաջող լինել միասնական եվրոպական արժույթի համար, քանի որ հրապարակվելու է Եվրոպական Կենտրոնական բանկի զեկույցը, որին կհաջորդի ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի ելույթը: Հաշվի առնելով վերջին փոփոխությունները արտադրության հատվածի ցուցանիշներում, կարելի է դրական գնահատական ակնկալել տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ գերատեսչության ղեկավարի կողմից, ինչը կարող է նպաստել եվրոյի 1,32 դոլարի սահմանը հատելու ձգտմանը: FOREX CLUB-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ վաճառել եվրոն 1,3260 ընթացիկ գնով՝ ակնկալելով նվազում մինչև 1,3090: Ըստ Հայաստանի ԿԲ տվյալների, 1 եվրոյի միջին կշռված փոխարժեքը սեպտեմբերի 11-ին կազմել է 543.21 դրամ՝ սեպտեմբերի 10-ի համեմատ նվազելով 0.85 կետով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |