Կովկասյան հովազին կհետևեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվիրած GSM մոդուլով տեսախցիկներով11 սեպտեմբերի 2013 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (ԲՊՄՄ` IUCN NL), հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Հաշվի առնելով տարածքը մշտապես հսկողության տակ պահելու կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` հատուկ վայրի բնությանը հետևելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ: 2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել էին հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի և կղանքի նմուշները, որոնք ուղարկվել էին Իսրայելում գործող լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Արդյունքում` հաստատվել էր, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել էին հովազի պոչը: Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան, ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանել է Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Տեսագրության կադրերն ուսումնասիրելիս, հիմնադրամի մասնագետները պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը և ունի ետին վերջույթների շարժողականության խնդիր, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին: Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների և աղվեսների տեսագրությունները, 2010 թվականից ի վեր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես բուֆերային գոտի: Սա հատկապես կարևոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` բեզոարյան այծերի և վարազների առկայությամբ: Կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |