ՀԱԷԿ-ը միջուկային նյութեր կարտահանի Ռուսաստան![]() 11 սեպտեմբերի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում նեկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. և 4 հատը 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ, ուստի այս հարցն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Կքննարկվի որոշման նախագիծ, որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին կարող է տրամադրվել միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: Ըստ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման, միջուկային նյութերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն արդեն պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ: Այսպիսով, դրական որոշման դեպքում Հայկական ԱԷԿ-ը կստանա միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին : 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար : ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |