Versace-ի ներկայացուցչից Բաքվում չէին սպասում՝ նա ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը![]() 12 սեպտեմբերի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում նոր պատճառ է հասունացել Ղարաբաղի հետ կապված հիստերիայի համար: Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են հրապարակել, որի համաձայն «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննում է Ղարաբաղում գործունեություն ծավալելու իտալական ընկերության մտադրությունների մասին տեղեկությունը»: Այս մասին ասում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը: Ըստ նրա, «արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը»: Ըստ հայկական ԶԼՄ-ների հաղորդագրության, իտալական ընկերությունը (որի անվանումը չի նշվում) մտադիր է Լեռնային Ղարաբաղում թեթև արդյունաբերության կլաստեր բացել և պատվերներ ընդունել Versace-ից: «Սեպտեմբերի 11-ին ընկերության ներկայացուցիչները կժամանեն Ստեփանակերտ ծանոթանալու համար աշխատանքային պայմաններին»,- հայտնել են Հայաստանի ԶԼՄ-ները: Ինչպես կարելի էր սպասել, ադրբեջանցի լրագրողները մեկնաբանություններ ստանալու համար դիմել են Ադրբեջանում Versace ընկերության ներկայացուցիչ Ռամին Մովսումովին: Հավանաբար, նրանք լիահույս էին, որ վերջինս կհայտարարի, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև կարտահայտի Բաքվի պաշտոնական տեսակետը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բայց Մովսումովը անսպասելիորեն հիասթափեցրեց ադրբեջանցի լրագրողներին: virtualaz.org–ին տված հարցազրույցում Մովսումովը նշեց, որ Versace-ն իտալական ընկերություն է, որն իրավունք ունի բացել իր ներկայացուցչությունները աշխարհի ցանկացած երկրում: Ի դեպ երկիր բառը ադրբեջանական ռեսուրսներում գլխատառերով են գրել: «Ես այստեղ Ադրբեջանի շահերին հակասող ոչինչ չեմ տեսնում: Որքան գիտեմ, Ստեփանակերտում բացվելու է ոչ թե այդ ընկերության գործարանը, այլ խանութը: Վերջերս հանդիպել եմ ընկերության նախագահ Լուիջի Անոտնինիի հետ, ով ասաց, որ մտադիր են իրենց ներկայացուցչությունը բացել Երևանում»,- ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք Մովսումովը մտավախություն չունի, որ Versace-ի խանութները Բաքվում կարող են փակվել, Մովսումովը պատասխանել է. «Իսկ ի՞նչ ենք արել, որ փակվեն»: «Առավել ևս, որ մենք Ադրբեջանի շահերին հակասող ոչ մի բան չենք արել: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ադրբեջանցիները կարող են կրել Versace-ի հագուստ, իսկ հայերը՝ ոչ: Չի կարելի նորաձևությունն ու քաղաքականությունը շփոթել»,- ասել է նա: Ադրբեջանում Versace ընկերության ներկայացուցչությունը «Qarant» հոլդինգի մասն է, որը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդուն՝ Անար Մամեդովին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |