ՀՀ 5 քաղաքացի է զոհվել Կրասնոդարի երկրամասում, ՃՏՊ մեղավորը, հավանաբար, վարորդն էր![]() 12 սեպտեմբերի 2013 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, խոշոր ՃՏՊ է եղել: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: Ըստ նախնական տվյալների, միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը տեղում մահացել են, յոթը, այդ թվում 4 և 6 տարեկան երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է Կրասնոդարի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունը, ՃՏՊ-ի հավանաբաև մեղավորը ավտոբուսի 34-ամյա վարորդն է: Այժմ նա գտնվում է Կենտրոնական հետախուզական բյուրոյում: Ինչպես ասել է ինքը՝ վարորդը, նրան կուրացրել է հանդիպակաց մեքենայի լուսարձակների լույսը, ինչի պատճառով էլ ուշ է նկատել դիմացը կանգնած բեռնատարն ու չնայած փոքր արագությանը չի հասցրել կանգնեցնել մեքենան: Հանգամանքները դեռ պարզվում են: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը: Զոհված հինգ քաղաքացիներից չորսի ինքնությունը պարզվել է, մեկինը՝ դեռ չ հաջողվել. դրանք են 2005թ. ծնված Պերեգ Բարիկիտյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, 1976 թ. ծնված Լուսինե Խաչատարյանը և 1971թ. ծնված Արմեն Լազարյանը: Իսկ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ, ևս երեք քաղաքացի ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |