Պուտինը հանձնարարել է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել Հարավային Օսեթիայի հետ![]() 12 սեպտեմբերի 2013 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին հանձնարարել է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել Հարավային Օսեթիայի հետ: «Հանձնարարել Ռուսաստանի ՆԳՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և պայմանավորվածության հասնելուն պես ՌԴ անունից ստորագրել վերոնշյալ պայմանագիրը»,-ասվում է Պուտինի կարգադրության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Համաձայնագրով որոշվում է պետական սահմանի գիծը Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի Հանրապետության միջև, որն անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի գագաթներով: Պետական սահմանի գիծը, նկարագրությանը համապատասխան, գծանշված է տոպոգրաֆիական քարտեզի վրա, որը պայմանագրի անքակտելի մասն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, այդ պայմանագրի կնքումը «կնպաստի Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի միջազգային իրավական ձևակերպմանը, թույլ կտա ձեռնարկել սահմանի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ»: Օսեթիայի կառավարության սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նախագահ Մուրատ Ջիոևը ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պայմանագրի կնքմանը: Ինչպես գրում է «Ռոսբալտը», Վրաստանն ունի օրենք, որով կորցրած Աբխազիան ու Հարավային Օսեթիան սահմանում է որպես Ռուսաստանի կողմից «գրավյալ» տարածքներ: Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կառավարությունների հետ համաձայնությամբ այդ տարածքներում տեղակայված են ռուսական զորքեր: Սուխումում և Ցխինվալում բացվել են ՌԴ դեսպանատներ: Վրացական իշխանություններն ի պատասխան խզել են դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ: Հարավային Օսեթիայի միջազգային իրավական կարգավիճակի հարցը վիճահարույց է: Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը 2008-2011 թթ. Ռուսաստանից բացի ճանաչել են ՄԱԿ անդամ ևս 4 պետություններ՝ Նիկարագուան, Նաուրուն, Վենեսուելան և Տուվալուն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |