Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել![]() 13 սեպտեմբերի 2013 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրում հայերի և ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշարձանը բացել է Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրթաշը: «Մենք՝ քրդերս, ներողություն ենք խնդրում հայերից ու ասորիներից 1915 թ. մեր նախնիների կատարածի համար: Մենք կշարունակենք պայքարը հանուն հատուցման»,-ասել է Դեմիրթաշը: Քաղաքապետը նաև կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար: «Մենք առաջարկում ենք քայլ կատարել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ նման ոճրագործություն այլևս չպետք է կրկնվի: Հուշարձանը բացվել է Անզելե զբոսայգում, վերականգնված պատմական շատրվանի հարևանությամբ, որի վրա արձանագրություններ կան 7 լեզուներով, գրում է The Armenian Weekly: Հուշարձանը նվիրված է բոլոր մարդկանց, որոնք ցեղասպանության զոհ են դարձել աշխարհի տարբեր երկրներում: Դեմիրթաշը նշել է նաև, որ հուշարձանի արձանագրությունում հիշատակված են բոլոր այն ժողովրդները, որոնք կոտորածի են ենթարկվել Թուրքիայում՝ հայերը, ասորիները, հրեաները, եզդիներն ու ալևիները: Արարողությանը ներկա են եղել բոլոր հիշատակված ժողովրդների ներկայացուցիչներ, այդ թվում նաև տեղաբնակ գրող Մկրտիչ Մարկոսյանը, որն էլ բացել է հուշարձանը: Ըստ Զահիդ Չիֆտկուրանի, հուշարձանի բացումը յուրօրինակ հատուցում է 1915 թ. քրդերի նախնիների իրագործած ոճիրի համար: Դիարբեքիրը (Տիգրանակերտ) հին հայկական քաղաք է, որն այժմ հանդիսանում է Դիարբեքիր իլի վարչական կենտրոնը և համարվում է թուրքական Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Քաղաքը գտնվում է Տիգրիս գետի ափին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |