«Օսկարում» Ավեդիքյանի «Փարաջանովը» կպայքարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կոչման համար (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմը Ուկրաինան «Օսկարի» կներկայացնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Լուրը PanARMENIAN.Net ին հաստատեց Սերժ Ավեդիքյանը: «Օսկարի» ուկրաինական կոմիտեի փոխանցմամբ, ընտրությունը կատարվել է «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթամարա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել է Կոմիտեի 10-ից` 6 անդամ, վերոնշյալ երկու ֆիլմերից ամեն մեկի համար՝ երկու անդամ: Ավեդիքյանը նաև նշեց, որ «Փարաջանովն» օսկարի ներկայացնելու իրավունք ուներ նաև Հայաստանը: Ռեժիսորի խոսքով, այժմ իրենք կենտրոնացած են փարիզյան պրեմիերայի վրա, որը կկայանա 2014-ի հունվարին կամ փետրվարին, բայց մինչ այդ ֆիլմը տարբեր մի քանի փառատոնի կմասնակցի: «Սեպտեմբերի 19-23-ը «Փարաջանովը» կներկայացվի Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնում, որից հետո հոկտեմբերի 3-ից 6-ը կմեկնենք Համբուրգի կինոփառատոն, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին արդեն կմասնակցենք Ֆրանսիայում անցկացվող կինոփառատոններին»,- ասաց Ավեդիքյանը: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» ճանաչվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ: Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան կբարձրանա մի քանի օրից՝ սեպտեմբերի 26-ին: ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |