Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2014թ. կավելանան 120 մլրդ դրամով![]() 13 սեպտեմբերի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: 2014 թ. պետական բյուջեի եկամուտները, նախնական տարբերակով, պլանավորվել են 1.15 տրլն դրամ: 2013 թ. բյուջեի նկատմամբ եկամուտների կանխատեսումն ավելացվել է մոտ 120 մլրդ դրամով: Եկամուտների աճը հիմնականում տեղի է ունենալու հարկային եկամուտների գծով: Ծախսերի պլանը 2014 թ. նախատեսվում է 1,27 տրլն դրամ, դեֆիցիտը՝ մոտ 130 մլրդ դրամ՝ 2013թ. 120 մլրդ դրամի դիմաց: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Որոշվել է նաև սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |