Ադրբեջանական բանակում հերթական դեպքն է գրանցվել մահացու ելքով

Ադրբեջանական բանակում հերթական դեպքն է գրանցվել մահացու ելքով

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի շրջանի N զորամասի 19-ամյա զինվոր Ասկերլի Անար Դաղստան օղլուն, 1994 թ. ծնված, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով:

Փաստով հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն:

2013 թ. 5 ամսում, ըստ Բավի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում զոհվել է 43 զինվոր, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների թիվը բանակում 50-ից ավելի է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---