Առևտրային բանկերն այս շաբաթ վարկերը տրամադրել են առավելապես ԱՄՆ դոլարով![]() 14 սեպտեմբերի 2013 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, դոլարային վարկերի աճ է արձանագրվել՝ 5,2 մլն դոլարով ավելի, ինչը կազմել է 43,7 մլն դոլար, նախորդ շաբաթվա 38,5 մլն դոլարի դիմաց: Սեպտեմբերի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,778,121 ԱՄՆ դոլար 409.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 79,742,498 ԱՄՆ դոլար 410.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,794,114 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |