Սիրիայի ընդդիմությունը միջազգային հանրության վստահությունն ամրապնդելու համար ժամանակավոր վարչապետ կընտրի

Սիրիայի ընդդիմությունը միջազգային հանրության վստահությունն ամրապնդելու համար ժամանակավոր վարչապետ կընտրի

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմադիր կոալիցիան այսօր մտադիր է երկրի ժամանակավոր վարչապետի ընտրել: Դա թույլ կտա ապստամբներին ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական բանակցությունների ֆոնին ամրապնդել միջազգային վստահության մակարդակն իրենց հանդեպ:

Մեկ շաբաթ տևած ինտենսիվ միջազգային բանակցությունների արդյունքում ապստամբներին հաջողվել է համաձայնության գալ: Ապստամբների քաղաքական առաջնորդ կնշանակվի անկախ իսլամիստ Ահմադ Թումեհը, հայտնում է Reuters-ը:

«Մենք նոր վարչապետ կնշանակենք: Դա մեր կլինի օրակարգի առաջին կետը»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչ Հալեդ Սալեհին կոալիցիայի 115 անդամների հանդիպման առաջին օրվա ավարտին, հայտնում է ՌԲԿ-ն:

Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են բանակցությունները, որոնք ստացել են ոչ պաշտոնական «Ժնև 1,5» անվանումը: Մինչ այդ Մոսկվան Դամասկոսինառաջարկել էրմիջազգային հանրությանըհանձնելկռվախնձոր դարձած քիմիական զինանոցը: Սիրիան հետևել էր այդ խորհրդին և անգամ միացել քիմիական զենքի օգտագործումն արգելողկոնվենցիային: Դրանից հետո քիմիական զենքի պահեստարանները կարող ենոչնչացման նպատակովտեղափոխվել երրորդ երկիր: Չնայած դրան, ԱՄՆ Պետքարտուղարությունը գտնում է, որ նախագահ Բաշար Ասադն ապագա Սիրիայումտեղ չունի:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ երկրորդ խաղաղ խորհրդաժողովը Սիրիայի հարցով տեղի կունենա 2013թ. հոկտեմբերին: Նա հայտնել էր, որսեպտեմբերի 13-ի առավոտյանխոսել է Արաբական պետությունների լիգայում ՄԱԿ հանձնակատար Լահդար Բրահիմիի հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---