Բաքու. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդակցությունները կարելի է դրական երեւույթ համարել23 մարտի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները կարելի է դրական երեւույթ համարել, սակայն դա բավարար չէ: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթացը իր պտուղները տա, կոնկրետ արդյունք ունենա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Նա չի համաձայնվել այն ենթադրությունների հետ, որ բանակցային գործընթացը կրկին լճացել է, քանի որ որեւէ տեղեկություն չկա: «Բանակցային գործընթացի մասին երբեք համակողմանի չի հաղորդվել, եւ դրա անհրաժեշտությունը չկա: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի եւ քայլ առաջ կատարվի, ապա միայն այդ դեպքում կարող է որեւէ տեղեկատվություն հրապարակվել»,-ասել է Մամեդովը: Ըստ նրա, Հայաստանը «սխալ դիրքորոշում է ընտրել, իսկ Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու, բանակցությունների ճանապարհով գրավյալ տարածքները վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը խաղաղ ճանապարհով որոշելու ցանկությունն է», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |