ՄԱԿ գլխավոր քարտուղարն այնքան էլ չի հավատում, որ Ասադը կհրաժարվի քիմիական զենքից![]() 14 սեպտեմբերի 2013 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ կիսում է մի շարք արևմտյան երկրների կասկածներն այն մասին, թե Սիրիայի նախագահը կկատարի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածության դրույթները, հայտնում է France Press գործակալությունը: Շաբաթվա սկզբում Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարեց, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: «Նախագահ Ասադը կարծես թե դրական վերաբերվեց այդ առաջարկին: Դա դրական պահ է, սակայն միևնույն ժամանակ ես զգում եմ, որ միջազգային հանրությունը հոռետեսական տրմադրություններ ունի: Ես ևս կիսում եմ այդ մոտեցումը»,-հայտարարել է Պան Գի Մունը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ըստ գլխավոր քարտուղարի, հիմա «կարևոր է, որ սիրիական իշխանություններն անկեղծ լինեն իրենց ստանձնելիք պարտավորություններում, ապացուցելու համար, որ իրենք և նախագահ Ասադն ազնիվ են»: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: . Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |