Թուրքերը պահանջում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը16 սեպտեմբերի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հինգերորդ օրն է չեն դադարում բողոքի ցույցերը: Փողոցային անկարգությունները կասեցնելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է օգտագործել: Սակայն հակակառավարական կարգախոսները գնալով ավելի բարձր են հնչում, փողոցներում խարույկներ են վառել: Ժողովրդական ցասման նոր ալիքի պատճառ է դարձել ցուցարարներից մեկի մահը: Ըստ տեղի դիտորդների, անկարգություններն առաջին հերթին բոլոր մարգինալ խմբերի հայելային արտացոլումն են: Երկրորդը՝ լեգիտիմ ընդդիմություն ձևավորելու ու խոսքի ազատության ձգտում է, ժողովուրդը պահանջում է տարակարծությունը հայտնելու իր իրավունքը: Սոցիալական տեսակետից դա Թուրքիայում նոր ֆենոմեն է, հայտնում է euronews-ը: Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջները հնչում են Անկարայի կենտրոնում, իսկ մայրաքաղաքի Մամակ շրջանում բնակիչները դեմ են այդ վայրում մզկիթի ու կրոնական համալիրի կառուցմանը: Ոստիկանության ուժերը կուտակվել են քաղաքի կենտրոնում: Ոչ միայն Անկարայում, այլև Իզմիրում ու Անթաքիայում ուժային կառույցները ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ, կան տուժածներ: Ստամբուլի կենտրոնում, որը դարձել է բողոքների այս ակցիայի էպիկենտրոնը, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ: ԶԼՄ-ները հայտնում են, որ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Հունիսին Թաքսիմ հրապարակում նույնպես ցույցեր էին Գեզի պուրակի ծառերի հատման դեմ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |