Ճապոնիան անջատել է բոլոր միջուկային ռեակտորները16 սեպտեմբերի 2013 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում միակ աշխատող միջուկային ռեակտորի աշխատանքըհերթական տեխնիկական զննման նպատակովդադարեցվել է սեպտեմբերի լույս 15-ի գիշերը, գրում է The Wall Street Journal-ը: Երբ ռեակտորը կրկին կգործարկվի, չի հաղորդվում: Առանց ատոմային էներգիայի երկիրը կմնա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերը: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ. մարտին երկրաշարժի հետևանքով, Ճապոնիայում անջատվեցին բոլոր գործող 50 միջուկային ռեակտորները: 2012 թ. հուլիսին միայն նրանցից երկուսը, որոնց կառավարիչը Kansai Electric Power ընկերությունն է, ավելի շուտ է կանգնեցվել, նույնպես նախատեսված պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով: Մինչ «Ֆուկուսիմայի» վթարը և միջուկային էներգիայից Ճապոնիայի փաստացի հրաժարվելը, երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդն արտադրվում էր ԱԷԿ-ներում: Դրանք փակելուց հետո Ճապոնիայում կտրուկ աճեց գազի պահանջարկը: Երկիրը, որն աշխարհում խտացրած բնական գազի խոշորագույն սպառողն է, վերջերս խնդրել էր նվազեցնել վառելիքի այդ տեսակի գները: Photo: www.theguardian.com Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |