Ֆրանսիայի նախագահը «կոշտ» բանաձև է պահանջում ՄԱԿ-ից Սիրիայի հարցում16 սեպտեմբերի 2013 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ից «կոշտ» բանաձև կպահանջեն Սիրիայի հարցում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությունն արել է երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին: Ակնկալվում է, որ արտգործնախարարները նաև հրապարակային հայտարարությամբ հանդես կգան, հայտնում է ВВС-ին: Օլանդը գտնում է, որ բանաձևում պետք է նշվի նաև ռազմական միջամտության տարբերակի հնարավորությունը, եթե Սիրիային քիմիական զենքից հրաժարվելու պարտադրանքի մյուս փորձերն ապարդյուն լինեն: Ժնևում եռօրյա բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեցին համաձայնեցված ծրագիրը՝ բաղկացած 6 կետից: Ծրագրի համաձայն Սիրիայում գտնվող քիմիական զենքի արսենալը պետք է ոչնչացվի ու դուրս բերվի երկրից մինչև 2014 թվականի կեսը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ժնևում ձեռք բերված համաձայնությունը, բայց զգուշացրել է, որ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ կլինի գործել: Մոսկվան առաջարկել է Դամասկոսին իր ունեցած քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը: Ռուսական կողմի առաջարկը պաշտոնական Դամասկոսն ընդունել է: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ևս հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու համաձայնագիր ստորագրել այն արգելելու վերաբերյալ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է գնում: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |