11 տարի անց Հայաստանն ըմբշամարտի աշխարհի նոր չեմպիոն ունի՝ Դավիթ Սաֆարյանն է 16 սեպտեմբերի 2013 - 22:47 AMT PanARMENIAN.Net - 11 տարի անց Հայաստանն ըմբշամարտում աշխարհի նոր չեմպիոն ունի։ Դա 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն է, ով Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ստանձնեց չեմպիոնի տիտղոսը, ինչով դարձավ Հայաստանի երրորդ չեմպիոնը։ Սաֆարյանի առաց իր ոճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են նաև Արա Գեւորգյանն (1995, 1997, 1998) ու Արամ Մարգարյանը (2002): Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եզրափակիչ գոտեմարտում մրցեց կուբացի Լիվան Լոպեսի հետ, ով, ի դեպ, նաև Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է: Առաջին երեք րոպեներն ավարտվեցին Լոպեսի օգտին՝1:0։ Երկրոդր մրցափուլում կուբացին ևս մեկ միավոր ստացավ, բայց գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ Սաֆարյանը՝ փոխադրում կատարելով, նվաճեց 2 միավոր, ինչի շնորհիվ էլ աշխարհի չեմպիոն հռչակվեց: Կիսաեզրափակչում Սաֆարյանը պարտության էր մատնել վրացի ըմբիշ Լևան Կելեխսաշվիլիին: Դավիթ Սաֆարյանը Հայաստանի հավաքականում է 2011 թվականից։ Նա Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է (2006, 2007), աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (2006), երիտասարդների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր (2009), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012), 2013-ին նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |