Թուրքական ՌՕ ուժերը սիրիական ուղղաթիռ են խփել

Թուրքական ՌՕ ուժերը սիրիական ուղղաթիռ են խփել

PanARMENIAN.Net - Թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ է խփել Հաթայ հարավային գավառի օդային տարածքում՝ զգուշացնելով Մի-17-ի անձնակազմին սահմանը խախտելու մասին: Այդ մասին ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է Today’s Zaman-ը: Ըստ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, ուղղաթիռը կործանվել է սահմանը խախտելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երկու օդաչուները հասցրել են փրկվել կատապուլտայի միջոցով և բարեհաջող կերպով վայրէջք են կատարել, սակայն սպանվել են ընդդիմադիր գրոհայինների կողմից:

Այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է միջադեպի մասին ՄԱԿ ԱԽ-ին ու ՆԱՏՕ-ի գործընկերներին:

Դավութօղլուն գտնվում է Փարիզում P3+1 (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Թուրքիա) հանդիպմանը:

Թուրքիան հանդես է գալիս Սիրիային հրթիռային և ավիացիոն հարված հասցնելու և Բաշար Ասադին տապալելու օգտին: Նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ականջալուր լինի Թուրքիայի կարծիքին Սիրիայի հարցում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---