Մեկ տարվա ընթացքում մսի գինը Հայաստանում աճել է 3,6 տոկոսով![]() 18 սեպտեմբերի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ, թռչնաբուծության ոլորտում նույնպես աճ է արձանագրվել: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար: Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Նշենք, որ ոչխարի գլխաքանակի զգալի մասն արտահանվում է Իրան: Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 7536 հազարով ավելի է: Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա: Այս ցուցանիշները պետք է նպաստեին մսամթերքի ապրանքախմբի ապրանքների արտադրության ծավալների աճին ու գների նվազմանը: Սակայն պատկերն այսպիսին է. 2013թ. օգոստոսին՝ 2012թ. օգոստոսի համեմատ, գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով: 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Երևանի մանրածախ առևտրի կետերում այսօրվա դրությամբ 1 կգ տավարի մսի արժեքը կազմում է միջինը 2600 դրամ, խոզի մսինը՝ 3500 դրամ, ոչխարի մսինը՝ 3000 դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |