Ղարաբաղյան կարգավորման մեջ ամենակարեւոր սկզբունքը պետք է լինի «մի վնասիր» պատվիրանը24 մարտի 2006 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումը: Եվրամիության դերը» զեկույցը, որ տարածվել է սույն թվականի մարտի 20-ին, վերլուծական լուրջ աշխատանք է եւ պարունակում է Եվրամիությանն ուղղված հանձնարարականներ` ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում առկա գործընթացներում:«Մենք համամիտ ենք միջազգային հանրության մտահոգությանը` թույլ չտալ լայնածավալ պատերազմներ Եվրոպայի հար-անությամբ: Այդ համատեքստում մենք ողջունում ենք ցանկացած հետ-ողական քայլեր, որոնք ուղղված կլինեն Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, մասնավորապես, ԼՂՀ դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից զինված ագրեսիայի հետ-անքով ծագած ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելուն:Ըմբռնումով ենք ընդունում Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը սեփական անվտանգության նկատառումներով ակտիվորեն մասնակցելու` եվրոպական կառույցների ձգտումը, սակայն ՄՃԽ զեկույցում ներկայացված նպատակներին հասնելու մեխանիզմը, կարծում ենք, իրականացնելի չէ, քանի որ չի արտացոլում ղարաբաղյան հակամարտության էությունը եւ հիմնված է տարափոխված վճռորոշ հասկացությունների վրա: ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդու իրավունքների հարգումը հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներն են, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր վարած քաղաքականության մեջ կառաջնորդվի հենց Եվրոպայի համար ունիվերսալ այդ սկզբունքներով»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության ղեկավար Իրինա Բեգլարյանը:Նրա խոսքերով, զեկույցի դրական կողմն այն է, որ նշվում է Եվրամիությանն ինտեգրվելու լայն գործընթացին Հարավային Կովկասի չճանաչված երկրներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության է արժանի նաեւ Հարավային Կովկասում առկա հակամարտություններում ներգրավված կողմերի միջխորհրդարանական երկխոսությունն ակտիվացնելու գաղափարը:Փաստաթղթում կա նաեւ շահագրգիռ առաջարկ` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին մասնակից դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին: Մի կողմից, դա կլիներ ձգձգված հակամարտությունների լուծման գործում թարմ ուժերի եւ ինքնատիպ մոտեցումների ներհոսք, մյուս կողմից, ջանքերի ոչ պիտանի ապակենտրոնացումը լոկ ետ կմղի կարգավորումը: Այդ հարցում գլխավոր սկզբունքը պետք է դառնա «մի վնասիր» պատվիրանը: «Այդքանով հանդերձ տարակուսանք են հարուցում զեկույցը կազմողների փորձերը` մեղադրել Մինսկի խմբին խաղաղ գործընթացը մենաշնորհելու մեջ: Մինսկի խմբի գործունեությունը առանձին դիվանագետների եւ երկրների խելառությունը կամ քմահաճույքը չէ, այն ԵԱՀԿ մանդատին հարիր աշխատանք է: 14 տարվա ընթացքում Մինսկի խումբը հասցրել է մշակել խաղաղարար գործունեության որոշակի փորձ, ինչի արդյունքը դարձել է խաղաղության աջակցումը հակամարտության տարածաշրջանում, եւ ներկա պահին այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առավել համարժեք ձեւաչափն է: Սակայն ուզում եմ ընդգծել, որ ոչ ընթացիկ ձեւաչափը, ոչ էլ եվրոպացի միջնորդների հնարավոր մասնակցությունը չեն կարող փոխհատուցել հակամարտության անմիջական կողմի` Լեռնային Ղարաբաղի բացակայությունը բանակցություններում»,- հայտարարել է Իրինա Բեգլարյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո-ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |