Մահմուդ Աբբասը խնդրում է ԱՄՆ-ին կարգավորել հակամարտությունն Իսրայելի հետ18 սեպտեմբերի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպել է ԱՄՆ մերձավորարևելյան դեսպանորդ Մարտին Ինդիկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Պաղեստինի ինքնավարության առաջնորդի գրասենյակում Ռամալլահում, հայտնում է WAFA գործակալությունը: Զրուցակիցները քննարկել են բանակցություններն Իսրայելի ու պաղեստինցիների միջև: Պաղեստինի աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ հանդիպմանը Աբբասը կոչ է արել Վաշինգտոնին ակտիվորեն միջամտել գործընթացին, հայտնում է MIGnews.com-ը: Իսրայելա-պաղեստինյան բանակցությունները Պաղեստինի կարգավիճակի մասին վերսկսվեցին 2013 թվականի ամռանը ԱՄՆ հովանու ներքո: Բանակցությունները հիմնված են 1993 թ. Օսլոյի համաձայնության վրա, երբ տեղի ունեցան երկկողմ գաղտնի բանակցություններ Իսրայելի ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև Նորվեգիայի հովանու ներքո: Բանակցությունների արդյունքում ընդունվեց «Սկզբունքների մասին» հռչակագիրը, որը ստորագրվեց 1993 թ. սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում Իսրայելի ԱԳ նախարար Շիմոն Պերեսի և Մահմուդ Աբբասի կողմից ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի, Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի և ՊԱԿ նախագահ Յասիր Արաֆատի ներկայությամբ: Փաստաթղթով նախատեսվում էր տեղական ինքնակառավարում Գազայի հատվածում և Հորդանանի Արևմտյան ափին 5 տարի ժամկետով, որը պետք է արդյունքում մշտական կարգավորման հիմք հանդիսանար: Փաստաթղթում արձանագրված էին այն կետերը, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Դրանց ցուցակը կրկնում է 1977 թ. քեմփդևիդյան համաձայնագրի դրույթները, առանց զգալի լրացումների: Հայտարարություն արվեց առ այն, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը, Իսրայելի գրաված տարածքներում հրեական ավանների ապագան և փախստականների հարցը, որոնց շուրջ համաձայնություն չկար, հետաձգվում են վերջին փուլ: Այդ հանգամանքը բերեց նրան, որ 2000 թ. վերջնական կարգավորման շուրջ քեմփդևիդյան բանակցությունների ժամանակ այդ երեք կետերը մնացին չկարգավորված «սակարկության» հնարավորության բացակայության պայմաններում, և որպես արդյունք վերջնական կարգավորման հասնելու հնարավորությունը ձախողվեց: Այդ բանակցությունների մեկ այլ խնդրահարույց կողմն այն էր, որ, խախտելով Քեմփ Դևիդի 1977 թ. համաձայնությունները, առանց ընտրելու կամ հաշվի առնելու Պաղեստինի ժողովրդի կամքը, որպես նրա լիազոր ներկայացուցիչ հայտարարվեց ՊԱԿ-ը: Այդ հանգամանքը օգտագործում են ՊԱԿ հետ մրցակցող ուժերը, ինչպես, օրինակ, ՀԱՄԱՍ-ը՝ հայտարարելով, թե իրենք պարտավորություններ չունեն այդ համաձայնագրերով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |