Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների ու վիրավորների քանակը հասնում է տասնյակների![]() 18 սեպտեմբերի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Իրաքում կրկին պայթյունների շարք է տեղի ունեցել՝ զոհվածների ու վիրավորների քանակը հասնում է տասնյակների: Պայթեցվել են Բաղդադի շիաների բնակության մի քանի շրջաններում տեղակայված ավտոմեքենաներ: Եվս երեք մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է իրեն Էլ Ֆալուջա քաղաքում՝ Անբար գավառում, դա միանգամից 8 մարդու մահվան պատճառ է դարձել: Երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հարձակում է կատարվել ոստիկանների վրա: Անհայտները փակել են ավտոմեքենայի ճանապարհը և կրակ են բացել: Վեց ոստիկաններ սպանվել են, երկուսը լրջորեն վիրավորվել են: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, սակայն իշխանություններն ավանդաբար մեղադրում են կատարվածի համար սունի ծայրահեղական խմբավորումներին, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ, գրում է euronews-ը: 2011 թվականից ի վեր, երբ ԱՄՆ և կոալիցիայի ուժերը հեռացան Իրաքից, երկրում չեն դադարում ահաբեկչական գործողությունները: Ըստ որոշ տվյալների, ամեն ամիս զոհվում է 100-500 մարդ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Իրաքում իսկական պատերազմ է գնում շիաների ու սունիների միջև, հատկապես Մոսուլ գավառում, որը հարուստ է նավթով ու վերահսկվում է քրդերի կողմից: ԱՄՆ-ն ու դաշնակիցներն Իրաք ներխուժեցին 2003 թվականի մարտի 20-ին՝ Սադդամ Հուսեյնին պաշտոնանկ անելու նպատակով: 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Հուսեյնը կախաղան բարձրացավ Իրաքի Գերագույն դատարանի դատավճռով, այժմ կալանքի տակ են գտնվում մի քանի նրա կողմնակիցներ, այդ թվում նաև ԱԳ նախկին նախարար քրիստոնյա Տարիկ Ազիզը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |