ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Դևիսը![]() 18 սեպտեմբերի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Մարկ Դևիսին նշանակել է երևանյան գրասենյակի նոր ղեկավար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: Դևիսը փոխարինելու է Վալերիու Ռազլոգին, որը Ավագ բանկիրի պաշտոն է ստանձնել Լոնդոնում` ՎԶԵԲ-ի գլխամասի Բնական պաշարների թիմում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Նախքան ՎԶԵԲ-ում այս պաշտոնը ստանձնելը, Դևիսը զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոն Goldman Sachs (2010-12) և Morgan Stanley (2007-10) ընկերություններում` կենտրոնանալով պարտատոմսերի կապիտալի շուկաների, ածանցյալ գործիքների, պրոբլեմատիկ պարտքերի և հիմնական ապրանքների համակարգված ֆինանսավորման վրա։ Նախքան մասնավոր հատվածում աշխատելը, Դևիսը եղել է Համաշխարհային Բանկի տնտեսագետ, քաղաքականության գծով խորհրդատու և զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի ղեկավար (1996-2006) և աշխատել է Մոլդավայում, Ուկրաինայում և Ղազախստանում: Դևիսն ԱՄՆ-ի քաղաքացի է, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում Թուլեյնի համալսարանից և գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1991թ. երկրի անկախության ձեռք բերման պահից ի վեր: Բանկի նպատակն է օգնել դիվերսիֆիկացնել տնտեսությունը` աջակցելով տարբեր ոլորտներում ներդրումներին, ինչպես նաև ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Առաջիկա տարիների ընթացքում Բանկի առաջնահերթ նպատակները Հայաստանում ֆինանսական ոլորտի զարգացումն ու ֆինանսավորման հասանելիության բարելավումներն են, ինչպես նաև մունիցիպալ և քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների բարելավումը, ագրոբիզնեսի և արտահանող արդյունաբերական ընկերությունների զարգացումը, կայուն էներգիայի ոլորտում կարգավորող և ինստիտուցիոնալ հիմքերի բարելավումն ու հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ կառավարման չափանիշների և թափանցիկության մակարդակի բարձրացումը: Առ այսօր Բանկը Հայաստանում ներդրել է ավելի, քան 656 միլիոն եվրո 120 ծրագրերում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |