Պենտագոնի ղեկավարը մեկնել է Եգիպտոս

Պենտագոնի ղեկավարը մեկնել է Եգիպտոս

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը բանակցել է Եգիպտոսի ժամանակավոր կառավարության և Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ, հայտնում է MIGnews.com-ը:

Աս Սիսին պատմել է ահաբեկիչներից Սինայն ազատելու ու երկրի ղպտի համայնքների անվտանգության ապահովմանն ուղղված Եգիպտոսի ջանքերի մասին:

Հեյգելը կոչ է արել Աս Սիսիին ներքաղաքական հակամարտության շուտափույթ քաղաքական լուծում գտնել:

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Նրա դեմ շուրջ 30 մլն ստորագրություն հավաքվեց: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար դարձավ Ադլի Մանսուրը, որը որոշ տվյալներով, ղպտի է ծագումով:

Միևնույն ժամանակ բանտից ազատ արձակվեց և տնային կալանքի ենթարկվեց երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որին մեղադրում են Թահրիր հրապարակում ցուցարարներին գնդակահարելու համար: Դատարանը ապացույցները համարեց անբավարար: Մուբարաքի հետ միասին ազատ արձակվեցին նրա որդիները՝ Գամալն ու Ալաան:

Նախագահական ընտրություններն Եգիպտոսում, հավանաբար, տեղի կունենան հաջորդ տարի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---