Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է Բաշար Ասադի հետ![]() 18 սեպտեմբերի 2013 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի Դամասկոսում բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նախօրեին Սերգեյ Ռյաբկովը տևական բանակցություններ է վարել Սիրիայի փոխարտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ, որտեղ, մասնավորապես, քննարկվել է սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու մասին ռուս-ամերիկյան պլանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ ռուս դիվանագետի, հանդիպումն անցել է կառուցողական և գործարար մթնոլորտում, իսկ սիրիական կողմը պատասխանատվությամբ է մոտենում քիմիական զենքի վերաբերյալ տվյալները Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնելու մասին: Ռյաբկովը նաև հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները Մոսկվային են փոխանցել զինյալ ընդդիմության կողմից քիմիական զենքի օգտագործման նոր իրեղեն ապացույցներ: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ տեսչության զեկույցը ԱԽ փակ նիստում՝ հրապարակումից առաջ: «Դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի լուրջ խախտում: Արդյունքներն անվիճելի են: Փաստերն ինքնին խոսուն են»,-ասել է Պան Գի Մունը: Զեկույցում ասվում է, որ «բնական, քիմիական և բժշկական նմուշները հստակ և համոզիչ ապացույցներ են ներկայացնում», որ Դամասկոսում օգոստոսի 21-ին «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ են օգտագործվել զարինի պարունակությամբ: Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբական դաշնակիցները օգոստոսի 21-ի հարձակման մեղքը բարդում են Ասադի ռեժիմի վրա: Ասադի ռեժիմը պնդում է, որ քիմիական զենք են կիրառել նաև ապստամբները: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |