Եվրոյի հանգստության վերջին ժամերն են

Եվրոյի հանգստության վերջին ժամերն են

PanARMENIAN.Net - Մի քանի ժամ է մնում մինչ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի արձանագրությունների հրապարակումը, որոնք վերջապես լույս կսփռեն ամերիկյան դոլարի քանակական մեղմացման ծրագրի հետ կապված իրավիճակի վրա: Գերատեսչության ղեկավար Բեն Բերնանկեի դեռևս օգոստոսին արած ակնարկից հետո, որ սեպտեմբերին խթանման ծրագիրը կարող է փակվել, միասնական եվրոպական արժույթը սկսեց արագ թուլանալ դոլարի համեմատ: Բայց ազգային արժույթի ամրապնդման այս գործընթացն ավելի ուշ ի չիք դարձավ Բերնանկեի նոր մեկնաբանություններից հետո, որոնց հետևանքով եվրո-դոլար զույգը կանգ առավ ներկա մակարդակում:

Վաղվա օրը խոստանում է դիտարժան լինել վաղ առավոտից, երբ ասիական շուկայի մասնակիցները կծանոթանան ԴՌԾ արձանագրություններին, ինչպես նաև, ըստ էության, ծրագրերին առաջիկա հեռանկարի առումով: Այդպիսով հիմնական արժույթը, որը կհայտնվի ուշադրության կենտրոնում մինչև շաբաթվա ավարտը, կլինի դոլարը: Որքան արտահայտիչ լինեն արձանագրություններում նշված տվյալներն, այնքան ուժգին կլինի դոլար ստանալու խթանը:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ 1,3380 ցուցանիշի անկման դեպքում եվրոն կարող է էժանանալ մինչև 1,3300 դոլար, օպտիմալ է վաճառել 1,3380-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 18-ին իրականացվել է 3,500 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 18-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408.74 դրամ՝ սեպտեմբերի 17-ի համեմատ նվազելով 0.87 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 545.91 դրամ՝ նվազելով 1.33 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---