Հայաստանը ևս մեկ քայլ կանի արհեստական արբանյակի ստեղծման ուղղությամբ

Հայաստանը ևս մեկ քայլ կանի արհեստական արբանյակի ստեղծման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ին մտադիր է հավանություն տալ ՌԴ կառավարության հետ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում գործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կարևորում է այս փաստաթուղթն ու տիեզերական բնագավառում ՌԴ հետ սերտ գործակցությունը, քանի որ տիեզերական ծրագրի մեկնարկն արդեն տրված է: Ինչպես ասվում է կառավարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ, արհեստական արբանյակը պետք է տեղադրվի գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում:

Նախորդ տարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի միջև ռուսական "Գեյզեր-Տելեկոմ" ՍՊԸ-ի պայմանագրի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել, ինչի արդյունքում կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:

Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---