Հայաստանը հետ չի մնում ցորենի բերքի աճի համաշխարհային միտումներից19 սեպտեմբերի 2013 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ գյուղատնտեսական տարում (2013 թ. օգոստոսի 1-ից 2014 թ. հուլիսի 31-ը) ցորենի բերքը համաշխարհային մասշտաբով կհասնի 686,9 մլն մետրիկ տոննայի: Այդ մասին հայտարարել է Ցորենի միջազգային խորհուրդը (ՑՄԽ), այդպիսով վերանայելով նախորդ կանխատեսումը, որն արվել էր անցած հուլիսին՝ 3,8 մլն տոննա բարձրացման միտումով: Նախորդ գյուղատնտեսական տարում աշխարհում հավաքվել է 653,6 մլն տոննա ցորեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ցորենի միջազգային խորհուրդի մասնագետները նշում են, որ ցորենի բերքը Եվրամիությունում, Հնդկաստանում ու ԱՄՆ-ում մեկնարկած տարում ավելին կլինի, քան կանխատեսվում էր: Սակայն Չինաստանն, ըստ վերլուծաբանների, այդ ընթացքում կհավաքի 118 մլն տոննա ցորեն՝ նախորդ տարվա 120,6 մլն տոննայի փոխարեն: Արդյունքում, ակնկալվում է, որ Չինաստանը ստիպված կլինի առաջիկա ամիսներին գնել 7 մլն տոննա ցորեն՝ բավարարելու համար իր պահանջարկը: Անցյալ տարի Չինաստանը ներմուծել է 3,5 մլն տոննա ցորեն: Ընդհանուր առմամբ, ընթացիկ գյուղատնտեսական տարում աշխարհում կհավաքվի 1,92 մլրդ մետրիկ տոննա հացահատիկ, չհաշված բրինձը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 1,79 մլրդ տոննա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարի երկրում հավաքվել է ցորենի բարձր բերք: Եթե անցյալ տարի հանրապետության մասշտաբներով 1 հեկտարից ստացվել էր 27,6 ցենտներ բերք, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում 32 ցենտներ: Դա ՀՀ կառավարության սերմնաբուծության զարգացման նպատակային ծրագրի արդյունքն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2010-2014 թթ. ցորենի սերմերի ներկրում , ինչը 2014-ին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորենի առկայություն, որը հետագայում կբաժանվի ֆերմերներին: Ըստ ՀՀ գյուղնախարարության, տարվա ավարտին հանրապետությունում ակնկալվում էր 305-310 հազար տոննա ցորենի բերք: Ցորենի արտադրության ծավալը Հայաստանում 2012 թ. կազմել է շուրջ 240 հազար տոննա: Ըստ կանխատեսման, հանրապետությունում ակնկալվում է հատիկավորների բերքի աճ՝ 530-537 հազար տոննա: Տարեկան Հայաստանում օգտագործում են 650-720 հազար տոննա հացահատիկայիններ, որից սննդի նպատակով՝ 435-450 հազար տոննա: Պակասուրդը համալրվում է ներմուծման հաշվին, որի ծավալները վերջին 5 տարում տարեկան կազմել են 380-420 հազար տոննա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |