Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին` հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատի սենատոր Էյմերտ վան Միդելկոպին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց Նիդեռլանդների խորհրդարանի հետ համատեղ «Նոր ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում Երեւանում եւ Հաագայում ժողովրդավարության զարգացման խնդիրների շուրջ կոնֆերանսների կազմակերպման մասին: ՀՀ Աժ նախագահը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Նիդեռլանդների խորհրդարանին` Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը կկանխի նման ոճրագործությունների երբեւէ կրկնությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---