Թուրք ուսանողները բողոքում են ուսանողական ավանի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ![]() 20 սեպտեմբերի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Անկարայի Մերձավորարևելյան ինստիտուտի մոտ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև, որոնք բողոքում են կամպուսի տարածքով ավտոմայրուղու կառուցման դեմ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բողոքի դուրս եկած ուսանողները պնդում են, որ նոր ճանապարհի նախագծի իրականացման դեպքում կոչնչացվի ինչպես ուսանողական ավանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող կանաչ գոտին: Սեպտեմբերի 19-ին խաղաղ ցույցը վերածվեց բախումների: Ցուցարարների դեմ պայքարում ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց ու ջրցան մեքենաներ, հայտնում է Press TV-ին: Բողոքի ցույցերը Թուրքիայում պարբերաբար անցնում են 2013 թվականի մայիսից սկսած, երբ կառավարությունը մտադրվել էր քանդել Գեզի պուրակն ու այդ տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարաների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |