Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թ. օգոստոսին կազմել է 149 725 դրամ20 սեպտեմբերի 2013 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013 թ. օգոստոսին կազմել է 149 725 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով: Ընդ որում օգոստոսին 2013 թվականի հուլիսի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 5 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին աշխատավարձը կազմել է 145 795 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.7 տոկոսով: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը օգոստոսին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8 տոկոսով՝ կազմելով 116 064 դրամ, իսկ օգոստոսին 2013 թ. հուլիսի համեմատ անկում է գրանցվել՝ 10 տոկոս: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին աշխատավարձի աճը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,2 տոկոս՝ 115 988 դրամ: Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս, հասնելով 186 935 դրամի: Ըդն որում օգոստոսին 2013 թվականի հուլիսի համեմատ 1.3 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,1 տոկոս՝ 179 772 դրամ: Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ: Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |