Օգոստոսին հուլիսի համեմատ տնտեսական բարձր ակտիվությունն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին20 սեպտեմբերի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - 2013-ի օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով 2012թ. նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 22,9 տոկոսով: Միաժամանակ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն շրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,8 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի օգոստոսին 2012-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 9,3 տոկոսով: Միժամանակ 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ: Միաժամանակ 2013թ. հունվար-օգոստոսին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 5,3 տոկոս գների աճ սպառողական շուկայում: Տնտեսական ակտիվության բարձր մակարդակը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ գյուղատնտեսության ոլորտում հաջողվում է ապահովել զգալի արդյունքներ: 2013 թ. օգոստոսին 2013 թ. հուլիսի համեմատ աճն այստեղ կազմել է 93,4 տոկոս: 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն շրջանի համեմատ աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է 11.9 տոկոս, 2013 թվականի հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7,1 տոկոս: Հատկանշական է այն փաստը, որ շինարարության ոլորտում, որն ամենից շատ տուժեց ճգնաժամից և այժմ դանդաղ վերականգնվում է, ամսական կտրվածքով աճն արձանագրվել է 11,8 տոկոսի մակարդակում, իսկ 2013 թ. հունվար-օգոստոսին՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումն այդ ոլորտում կազմել է 8,5 տոկոս, տարեկան կտրվածքով՝ 8,4 տոկոս: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճն ասյտեղ կազմել է 2,9 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 4,7 տոկոս: 2013 թ. հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճը գրանցվել է 6,2 տոկոսի մակարդակում: Ապրանքաշրջանառությունը Հայաստանում 2013 թ. օգոստոսին 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,8 տոկոսով, ծառայությունների ոլորտում՝ 0,7 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության առումով՝ 6,2 տոկոսով: Ըստ պաշտոնակնա վիճակագրական տվյալների, 2013թ. օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 466,6 մլն դոլար (190,2 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 5,3 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 2,8 տոկոս՝ 3 655,5 մլն դոլար (1 503,6 մլրդ դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 126,8 մլն դոլար (51,7 մլրդ դրամ)` աճելով 6,2 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 1,8 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-օգոստոսին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 952,2 մլն դոլար (391,6 մլրդ դրամ), աճը՝ 8,9 տոկոս: Ներկրման ծավալը 2013թ. օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 339,8 մլն դոլար (138,5 մլրդ դրամ)՝ աճելով 3 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 7,7 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 704,3 մլն դոլար (1 112,0 մլրդ դրամ)` աճելով 0,8 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-օգոստոսին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 752,1 մլն դոլար կամ 720,4 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |