Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է, այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ20 սեպտեմբերի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչև սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում և հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի այդ՝ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը՝ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*: Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների և տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների և տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը և մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է պարզապես անմոռանալի, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ոճային Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների և հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաև զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցից՝ ձայնային հրահանգով… Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: * Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |