Թանկարժեք ռուսական գազը կփոխհատուցվի՞ Հայաստանի համար էժան սպառազինությամբ25 մարտի 2006 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Կարծես թե հանգուցալուծվեց դեպի Հայաստան ռուսական գազի առաքումների հետ կապված իրավիճակը: «Գազպրոմը», ինչպես Ուկրաինայի դեպքում, կստանա իր գինը, իսկ Հայաստանը չի բարձրացնի գազի գները բնակչության համար: Ինչո՞ւմ է գաղտնիքը»,-գրում է Neftegaz.ru-ն: «Դեռեւս մարտի 22-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ սակագները չեն փոխվի: «Երկկողմանի պայամանգրում գրանցված 110 դոլար գինը վերջնական է, եւ պետք չէ փոփոխություններ ակնկալել»,-հայտարարել է նա` նշելով, որ կողմերը ճշտում են հնարավոր փոխլրացումների տարբերակները եւ մեխանիզմները: Հայաստանը փորձեց համոզել «Գազպրոմին», որ գազի գինը բարձրացնելու անհրաժեշտություն չկա` հայտարարելով, որ դա կարող է հարվածել տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը, սակայն պետական ընկերությունը անդրդվելի մնաց: Ընդ որում Մեդվեդեւը նշեց, որ քաղաքական դաշինքները ոչ մի դեր չեն խաղում Անդրկովկաս առաքվող գազի սակագների փոփոխման հարցում: Ճիշտ է , Մոսկվան համաձայնեց քննարկել գազի սակագնի բարձրացման փոխհատուցման տարբերակներ, որոնք կնվազեցնեին այդ հարվածը հայ սպառողի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը առաջարկել էր մի շարք սխեմաներ, որոնք պետք է օգնեին Հայաստանին տանել գների բարձրացումը: Մոսկվան, մասնավորապես, շահագրգռվածություն էր հայտնել ձեռք բերելու «ԱրմՌոսգազպրոմի» ակցիաների խոշոր փաթեթ: Ըստ ռուսական կողմի, գործարքի արդյունքում ստացված միջոցները միանգամայն կբավականացնեին Երեւանին ներքին սպառողի համար գազի ցածր գինը պահպանելու համար: Մեկ այլ տարբերակը նախատեսում էր Մոսկվայի սեփականությանը հանձնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, ինչպես նաեւ Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը: Սակայն, ըստ Հայաստանից եկող հաղորդագրությունների, գործը դրան չհասավ եւ կողմերը եկան փոխզիջման: «Հայաստանի նախագահի հանձնարարությամբ ես նամակ եմ հղել «Գազպրոմի» ղեկավար պարոն Միլլերին մի շարք առաջարկություններով: Ուրբաթ օրը մենք ստացանք պատասխանը: «Գազպրոմը» պատրաստ է մինչեւ մարտի վերջը ստորագրել համապատասխան փաստաթղթերը, որոնք հնարավորություն կտան բնակչությանը եւ արտադրողներին վճարել ավելի ցածր գներով, քան նախատեսվում էր »,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Փրակարար մեխանիզմը մշակվեց Մոսկվայում: Խոսքը գնում է ռուսական զենքը արտոնյալ գներով Հայաստանին տրամադրելու մասին: Ավելին, պայմանագրերի մի մասը նախատեսում է անհատույց փոխանցում: Իսկ քանի որ Հայաստանի ռազմական բյուջեն բավականին մեծ գումար է կազմում, ապա այդ արտոնությունները կարող են ծածկել գազի գների բարձրացումը»,-հաղորդում է Nefetgaz.ru-ն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |