Դոլարը զիջում է դիրքերը հօգուտ եվրոյի20 սեպտեմբերի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հագեցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը ֆինանսական շուկաների մասնակիցներին դոլարից զատ այլընտրանք չթողեց: ԱՄՆ դոլարը հերթական անգամ չստանալով ակնկալվող աջակցությունը կենտրոնական ֆինանսական կարգավորողից, շարունակում է զիջել դիրքերը միասնական եվրոպական արժույթի համեմատ: Ընդ որում, եվրոյի առումով ձևավորված միտումը ոչ մի լուրջ փոփոխություն չի նախատեսում դեպի աճ, գուցե միայն աննշան շտկումներ լինեն առաջիկա շաբաթվա սկզբին: Երկուշաբթի եվրոյի համար որոշ ռիսկեր կարող են առաջանալ Գերմանիայում, որտեղ ընտրություններ են կայանլու: Միասնական արժույթի դիրքերի թուլացում կարող է տեղի ունենալ անսպասելի արդյունքի դեպքում, եթե Անգելա Մերկելի կուսակցությունը զիջի ընդդիմադիրներին, թեև, ըստ վերջին հարցումների Մերկելի դիրքերը ավելի ամուր են, թեև աննշան: Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ եթե 1,3500 մակարդակը չպահպանվի, եվրոն կարող է թանկանալ մինչև 1,3570 դոլար, գերադասելի է գնել 1,3500-ից սկսած: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 20-ին իրականացվել է 2,400 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Սեպտեմբերի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.71 դրամ՝ սեպտեմբերի 19-ի համեմատ նվազելով 0.78 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 549.91 դրամ՝ ավելանալով 2.32 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |