ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒԻՆԱՆԱ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոենը, որի նստավայրը գտնվում է Թբիլիսիում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ում, դեսպանը հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, այդ թվում` ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանի հետ: Կողմերի ուշադրության կենտրոնում կլինեն հայ-իսրայելական հարաբերությունները եւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Սպասվում է, որ իսրայելցի դիվանագետը կմասնակցի Երեւանում «Շալոմ» ակումբի շնորհանդեսին:
 Ուշագրավ
---