Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ տարծքում![]() 21 սեպտեմբերի 2013 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվա առթիվ Կոժարայի հայտարարության մեջ: «Խաղաղության միջազգային օրն եզակի հնարավորություն է տալիս դադարեցնելու համար բռնությունն ու ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում: ԵԱՀԿ տարածաշրջանի սառեցված հակամարտությունները լարվածության և սպառնալիքի աղբյուրներ են կազմակերպության տարածքում: Հարկավոր է կրկնապատկել ջանքերն, ուղղված այդքան անհրաժեշտ քաղաքական կամքի ստեղծման ուղղությամբ, և օգնել հակամարտող կողմերին հակամարտության հաստատուն խաղաղ կարգավորման գործում»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն փորձված ու հուսալի լծակներ ունի բանակցային գործընթաց սկսելու, միջնորդության, կանխարգելիչ դիվանագիտության և վստահության միջոցների ամրապնդման համար, որոնք կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել հասարակությունների և ժողովրդների միջև և ուղիներ գտնել հակամարտությունների կարգավորման համար, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Խաղաղության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 21-ին 2002 թվականից ի վեր: Այն հաստատվել է ՄԱԿ ԳՎ 36-րդ նստաշրջանում: Սկզբում տոնը նշվել է սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը՝ ՄԱԿ ԳՎ ամենամյա նստաշրջանի բացման օրը: Խաղաղության միջազգային օրը սեպտեմբերի 21-ին նշելու որոշումն ընդունվել է ՄԱԿ ԳՎ 55-րդ նստաշրջանում: Գլխավոր վեհաժողովն այդ օրը հռչակել է բռնությունից հրաժարվելու և հրադադարի օր ամբողջ աշխարհում: Բոլոր երկրներին առաջարկվել է ձեռնպահ մնալ այդ օրը ռազմական գործողություններից: Ամեն տարի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որոնք ավանդաբար սկսվում են Խաղաղության զանգի մոտ տեղի ունեցող արարողությունից: Արարողությունը սկսվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչից, որից հետո ղողանջում է զանգը: Հետո, լռության րոպեին հաջորդում է ՄԱԿ ԱԽ նախագահի ելույթը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |