Փարիզի արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կբացվի![]() 21 սեպտեմբերի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Փարիզի Ռոկբրյուն սյուր Արժան (Վար դեպարտամենտ) արվարձանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը: Հուշակոթողի հեղինակն է ճարտարպետ Անդրանիկ Զաքարյանը: Ինչպես գրում է Nouvelles d`Arménie-ին, արարողությունից առաջ կհնչեն Ժան Տեր-Մերկերյանի և Շառլ Ազնավուրի կատարումները: Բացման արարողությանը կմասնակցեն Ռոկբրյուն սյուր Արժանի քաղաքապետ Լյուկ Ժուսը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, Անրի Ժիբրաելը, Ալեն Մուան Բրեսանը, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսյեն, Արևելյան Վարի Հայ ընդհանուր միության նախագահ Ժակի Բեաթրիս Լեկյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Քույրեր Ֆաբիեն և Լորանս Շանոյանները կկատարեն Կոմիտասի երգերը: Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը շնորհավորական ուղերձ է հղել ֆրանսահայերին Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կան Փարիզում, Լիոնում, Մարսելում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |