ԵՄ. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների27 մարտի 2006 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը անմիջական մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբին: «Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում կլինի ԵՄ գերակայություններից մեկը: Դա ազդանշան է խնդրահարույց իրավիճակների հանգուցալուծմանը առավել ակտիվ մասնակցելու համար»,-ասել է Պ.Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Եվրամիության մանդատն այս հարցում ընդլայնվել է, որտեղ ներառվել են նաեւ բախումնային իրավիճակների լուծման հարցերը: «Եթե հակամարտությունը մնա չլուծված, Հայաստանը կարող է մնալ մեկուսացման մեջ»,-ասել է շվեդ դիվանագետը: Միեւնույն ժամանակ Պետեր Սեմնեբին չի թաքցրել իր մտահոգությունը կապված ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերի հետ: «Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերը կհանգեցնեն լուրջ հետեւանքների»,-նշել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |