Հայաստանը կկարողանա գնումներ կատարել անմիջապես ռուսական ռազմական գործարանների՞ց

Հայաստանը կկարողանա գնումներ կատարել անմիջապես ռուսական ռազմական գործարանների՞ց

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կվավերացնեն կարևոր մի փաստաթուղթ, որով նախատեսվում են ուղիղ գնումներ ռուսական ռազմական գործարաններից: Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը ԱԺ-ում իր աղբյուրների վրա հղումով, Հայաստանը միակ երկիրը կլինի, որը նման պայմանագիր կունենա Ռուսաստանի հետ: «Նմանատիպ պայմանագիր գոյություն ունի նաև Բելառսւի հետ, սակայն, այնտեղ որոշ վերապահումներ կան, որոնք Հայաստանի դեպքում բացակայում են»,-մասնավորապես, գրում է պարբերականը:

2013 թվականի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին: Պայմանագրով նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին ռազմական նշանակության նույն բնութագրերն ու բաղադրիչներն ունեցող արտադրանքը կառաքի մյուս կողմին, ինչպես դա արվում է սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զորամիավորումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրն իրավունք է տալիս ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու նպատակային օգտագործումը, որի կարգը կողմերը որոշելու են լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ, մեկ այլ պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են համատեղ պաշտպանական ոլորտի ձեռնարկություն ստեղծել, ինչպես նաև սահմանապահների ու արտակարգ իրավիճակների մասնագետների նախապատրաստման կենտրոններ: Հայաստանի պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը ՌԴ օգնությամբ պետք է որոշ տեսակի զինամթերքների, զրահատեխնիկայի արտադրություն սկսի, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բազա ոչ միայն ցամաքային ուժերի, այլ նաև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---