ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար24 սեպտեմբերի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է ՀՆԱ կանխատեսումը Ռուսաստանի համար՝ մինչև 1,5 տոկոս, հունիսին կանխատեսվող 2,5 տոկոսի փոխարեն: Իսկ 2014-ի համար կանխատեսվել էր 3-3,25 տոկոս աճ, ասվում է ԱՄՀ առաքելության հայտարարության մեջ: Սա Ռուսաստանի համար կանխատեսման նվազեցման արդեն երկրորդ դեպքն է՝ համաշխարհային էկոնոմիկայի ապրիլյան տեսության (World Economic Outlook, WEO) մեջ ԱՄՀ-ն արդեն մեկ անգամ նվազեցրել էր կանխատեսումը 3,7 տոկոսից մինչև 3,4 տոկոսը 2013 թվականի համար և անփոփոխ էր թողել 2014 թվականի կանխատեսումը՝ 3,8 տոկոս: Միաժամանակ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Տնտեսական զարգացման նախարարությունը 2013 թ. համար կանխատեսում է ՌԴ ՀՆԱ աճը 1,8 տոկոսի սահմանում, 2014-ին՝ 3 տոկոս: ԱՄՀ գնահատականով, Ռուսաստանի տնտեսությունը մոտ է ներուժի լիակատար օգտագործմանը, գործազրկությունը գտնվում է պատմության մեջ ամենացածր մակարդակում, իսկ արտադրական ռեսուրսների օգտագործումը նախաճգնաժամային ամենաբարձր մակարդակում է: «Միևնույն ժամանակ աճը դանդաղում է, իսկ ռիսկերի բալանսը ոչ բարենպաստ խախտման միտում ունի հնարավոր ներքին և արտաքին ցնցումների պատճառով»,-նշում է ԱՄՀ-ն: Այդ խնդիրների լուծման ու արտադրության ծավալի պոտենցիալ աճի համար ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենները անհրաժեշտ են համարել լրացուցիչ կերպով ամրապնդել քաղաքականությունը և վճռական կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել, հատկապես առաջարկի առումով: Մասնավորապես, տնօրենները ողջունել են նավթի գնի վրա հիմնված բյուջետային նոր կանոնի ընդունումն ու կարևորել են դրա ամրապնդումը: Նրանք կոչ են արել ՌԴ իշխանություններին վարել քաղաքականություն, որը կբխի «բյուջետային կանոնի ոգուց, չընդունել այն առաջարկները, որոնք ուղղված են ծախսերի սահմանափակումները շրջանցելուն»: 2013 թվականին տնտեսական աճը Հայաստանում ակնկալվում է 4 տոկոսից ցածր, ասվում է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՀ պատվիրակության սեպտեմբերի 5-18-ը Հայաստան այցի ավարտին: «2013 թ. սպասվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում այն աստիճանաբար կբարձրանա մինչև հինգ տոկոս՝ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման և պետական, մասնավոր և օտարերկյա ներդրումների ավելացման վրա»,-ասվում է ԱՄՀ հայտարարության մեջ: Ըստ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսումների, 2013-ին ՀՀ տնտեսությունը պետք է 5,1 տոկոս աճ գրանցեր, 2014-ին՝ 5,3 տոկոս, 2015-2016 թթ.՝ 5,5 տոկոս: Հայտարարության մեջ ասվում է, որ 2012 թ. տնտեսության աշխուժության արագ տեմպը 2013 թ. չափավորվում է՝ արտացոլելով արտաքին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը և վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով: ԱՄՀ հայկական ներկայացուցչության ղեկավարը գտնում է նաև, որ պարենային ապրանքների և էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակային միջակայքից (4±1.5 տոկոս) վերև: Ըստ Հորթոնի, հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճը ՝ 2014 թ. վերադառնալով նպատակային միջակայք՝ արտացոլելով գնաճի ակնկալիքները: Ըստ 2013 թվականի բյուջեի, տնտեսության աճը Հայաստանում նախատեսված է 6,2 տոկոս, գնաճը՝ 4±1,5 տոկոս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |