Եգիպտոսի իշխանություններն առգրավում են «Մահմեդական եղբայրների» ամբողջ գույքը24 սեպտեմբերի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները սկսել են առգրավել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը պատկանող օբյեկտներն ու հաստատությունները, հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ըստ հաղորդագրության, բացի այդ, երկրի իշխանություններն արդեն առգրավել են Բանի Յուսուֆ գավառում «Մահմեդական եղբայրների» տնօրինության տակ գտնվող որոշ դպրոցների գույքը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Եգիպտոսի դատարանը սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել արգելել «Մահմեդական եղբայրների» գործունեությունը: Դեռ սեպտեմբերի սկզբին «Ալ Աքբար» թերթում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Եգիպտոսի կառավարությունը որոշել է լուծարել «Մահմեդական եղբայրներ» շարժումը և արգելել նրա գործունեությունը: Սակայն ավելի ուշ այդ հաղորդագրությունը հերքվեց: «Մահմեդական եղբայրների» անդամների ձերբակալությունները սկսվեցին ռազմական հեղաշրջման արդյունքում նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Ինքը Մուրսին, ինչպես և «Մահմեդական եղբայրների» առաջնորդները, հայտնվեց Կահիրեի բանտում: Նրան մեղադրում են ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու և 2011 թ. բանտից փախուստի համար: Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» Եգիպտոսում օրենքից դուր են եղել, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո աշխարհին ներկայացան որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մոհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012 թվականին, Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել երկրի տնտեսությունն ու փորձեց շարիաթի օրենքներ սահմանել երկրում: 2013 թվականի հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, դժգոհ լինելով իսլամիստների կառավարումից, 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի հրաժարականի պահանջով: Հուլիսի 3-ինզինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Մոհամմեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար, հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը: Մեղադրանքները վերաբերում են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումներին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց: Նույն մեղադրանքներով դատարանի առջև կկանգնի «Մահմեդական եղբայրներ» շարժման ևս 14 անդամ: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |