Իրանի նախագահը Հոլոքոստը որպես պատմական փաստ է ճանաչել![]() 25 սեպտեմբերի 2013 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հոլոքոստը որպես պատմական փաստ էճանաչել՝ անվանելով այն հանցագործություն հրեաների դեմ: Իրանի նախագահն այդ հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում: Ռոուհանիի նախորդը՝ Մահմուդ Ահմադինեժադը, բազմիցս կասկածի տակ է դրել Հոլոքոստը, առաջացնելով միջազգային հանրության դժգոհությունն ու քննադատության ենթարկվելով: Մասնավորապես, Ահմադինեժադը հայտարարել էր, որ Հոլոքոստը «չապացուցված պնդումների վրա հիմնվածսուտ է»: Չնայած Ռոուհանիի առաջադեմ հայտարարություններին, հունիսի 14-ին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո նրա վերաբերմունքն Իսրայելի հանդեպ նույնքան անհանդուրժող էր: Չհասցնելով ստանձնել պաշտոնը՝ Ռոուհանին կոչ էր արել ոչնչացնել Իսրայելը: «Սիոնիստական ռեժիմը հին վերք է մահմեդական աշխարահի մարմնի վրա, այն պետք է վերացնել»,- հայտարարել էր նա այս օգոստոսին: Այժմ Իրանի նախագահը Նյու Յորքում է, որտեղ անցնում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանը: Իր ելույթում նա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի շաքր հայտարարություններ է արել: Ըստ նրա, Թեհրանը պատասրատ է անհապաղ քննարկել հարցը: Ռոուհանին գտնում է, որ Իրանն աշխարհինսպառնալիք չէ: ԳՎ ամբիոնից հնչեց նաև Ռոուհանիի առաջարակը միջազգային պատժամիջոցների քաղաքականությունից հրաժարվելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն: 2006 թվականին Իրանի իշխանությունները երկօրյա խորհրդաժողով կազմակերպեցին, որը կոչված էր կասկածի տակ դնելու Հոլոքոստի ճշմարտացիությունը: Մասնավորապես, նրանք մտադիր էին պարզել, թե որքանով են հավաստի 6 մլն Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների մահվան մասին տվյալները: Պաշտոնական Թեհրանը պնդում էր, որ այդ թիվը խիստ ուռճացված է, սակայն պատրաստակամություն հայտնեց վերանայել իր հայացքները, եթե ավանդական տեսակետը գիտական ստուգում անցնի: Այդ խորհրդաժողովի անցկացման վերաբերյալ իրենց բողոքը հայտնեցին Իսրայելը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Նույն թվականին իրանական Hamshahri թերթը, որը երկրի խոշորագույն 5 թերթերից է, և Իրանի ծաղրանկարի տունը Հոլոքոսթի թեմայով ծաղրանկարների մրցուցյթ էին հայտարարել: ԱՄՆ, Արևմուտքի մի շարք երկրներԻրանինկասկածում են խաղաղ ատոմի ծրագրի ներքոմիջուկային զենք ստանալու մտադրության մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ ունի: Հոլոքոստը (The Holocaust - Ողջակիզում)Երկրորդ Համաշխարհայինի ընթացքումնացիստների կողմիցմոտ 6 միլիոն եվրոպական հրեաների ծրագրավորված կոտորած է։ Ֆաշիստական Գերմանիայի պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում ունեցվածքը, բռնագաղթեցնում դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։ Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայերի ցեղասպանության հետ մեկտեղ այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակներից մեկը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |