Մարտի 29-ին ՀՀ խորհրդարանի խոսնակը կմեկնի Իսպանիա աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - Մարտի 29-ից ապրիլի 1-ը Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կլինի Իսպանիայում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Աժ նախագահի հանդիպումները Իսպանիայի Սենատի նախագահ Խավիեր Ռոխոյի եւ Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Մանուել Մարին Գոնսալեսի հետ: Մարտի 29-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը Վալենսիայում կբացեն Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքի հինգերորդ համաժողովը, որի ընթացքում Հայաստանի չորս քաղաքներ կանդամակցեն դաշինքին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---