ԵՄ-ում կրկին մտահոգված են Արևելյան գործընկերության որոշ երկրների հանդեպ Ռուսաստանի ճնշումներով![]() 25 սեպտեմբերի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մտահոգված է առևտրային ու մաքսային միջոցներով, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Արևելյան գործընկերության որոշ երկրների հանդեպ, ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին եվրոպացի դիվանագետի մամուլի ծառայությանտարածած հայտարարության մեջ: Օգոստոսի 14-ից ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ներմուծած հսկողության ուժեղացված միջոցները Ուկրաինայից եկող ապրանքների գծով բուռն արձագանք են ստացել ուկրաինական գործարար շրջանակների ու քաղաքական գործիչների շրջանում, որոնք այդ միջոցները համարում են շանտաժ: Նրանք գտնում են, որ դրանք նպատակ ունեն պարտադրելու, որ Ուկրաինան հրաժարվի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից ու անդամակցի Մաքսային միությանը: «ԵՄ գերագույն ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում վերջերս ընդունված առևտրային ու մաքսային միջոցների կապակցությամբ, որոնք ընդունվել են Արևելյան գործընկերության որոշ երկրների համար»,- ասվում է հայտարարությունում: Էշթոնը նաև ասել է, որ «այդ միջոցները համահունչ չեն այն սկզբունքներին, որոնց տակ ստորագրել է Ռուսաստանը, ինչպիսին է, օրինակ, այլ պետությունների հետ հարաբերություններն ազատ որոշելու իրավունքը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 18-ին հավանություն էր տվել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է առևտրի ազատ գուտու ստեղծում: Կիևը մտադիր է այդ փաստաթուղթը ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին հայտարարել է, որ եթե համապատասխան փաստաթուղթը ստորագրվի, ապա «ուկրաինացի գործընկերների համար մուտքը Մաքսային միություն կփակվի»: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, բացելով Ասոցացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու նիստը, հայտարարել է, որ այդ փաստաթուղթը «ճանապարհային քարտեզ է» դեպի այն երկիր, որը ցանկանում է տեսնել ուկրաինացիների մեծ մասը: Համաձայնագրի նախագիծը 236 էջից է բաղկացած և նախատեսում է նաև առևտրի ազատ գոտու ստեղծում և աջակցություն կողմերի մերձեցմանը քաղաքականության, տարբեր ծրագրերի մասնակցության հարցում: Սակայն, դա չի նշանակում, թե Ուկրաինան անպայման ԵՄ անդամ կդառնա ապագայում: Փորձագետներն արդեն անդրադարձել են Հայաստանի ու Ուկրաինայի իրավիճակների նմանությանն այդ հարցում: Մասնավորապես,նման հայտարարություն է արել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին: Ըստ Բելեցկու, երկու երկրների համար էլ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը և Ռուսաստնի հետ հարաբերությունների սառեցումը սպառնում է լուրջ կորուստներով: «Բայց այդ կորուստների լրջության աստիճանը տարբեր է: Ուկրաինայի համար իրական հետևանքը ծայրահեղ դեպքում կարող է լինել տնտեսության գրեթե ամբողջական փլուզումը, ինչը հետո շտկելու համար երկար տարիներ կպահանջվեն: Հայաստանի համար դրանք կարող են լինել ոչ միայն տնտեսական կուրուստներ, այլև ավելի սարսափելի բան՝ հայկական երկրորդ, թեև չճանաչված, պետության՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացում, այսինքն, դա կնշանակի հարյուր հազարավոր հայերի հանձնում օտար և, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող պետության: Այդպիսով, Հայաստանն այլ ելք չուներ, քան ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ, որն այժմ Հայաստանի միակ իրական դաշնակիցն է և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը: Ուկրաինացի մեկ այլ քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն իր հերթին հայտարարել է, որ Մաքսային միությանն ինտեգրվելու վերաբերյալ Երևանի որոշումը շատ կարևոր է, քանի որ պայմանավորվածությունների արդյունքներից կախված կլինի Ուկրաինայի դիրքորոշումը: Ըստ նրա, հայկական նախադեպը շատ կարևոր է ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունների տեսակետից: «Եթե Եվրոպան ձախողի Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը, ապա Ուկրաինայի կորուստը ԵՄ քաղաքականության համար էլ ավելի մեծ անհաջողություն կլինի: Եվ ԵՄ-ն ավելի շատ խթաններ կունենա Կիևի հետ փաստաթուղթը ստորագրելու համար»,- գտնում է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: Eavex Capital ներդրումային ընկերությունն ավելի վաղ գրել էր, որ Եվրամիությունը, մտահոգված լինելով ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությամբ, զիջումների կգնա Ուկրաինային Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում: «Ուկրաինան Արևելյան գործընկերության ամենակարևոր երկիրն է, ուստի ԵՄ հայտարարությունը պետք է դիտարկել որպես ակնհայտ աջակցություն Ուկրաինային Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հարցում»,-գտնում են ընկերության փորձագետները: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |